Ինչու մասնակցել
Կատարելագործեք ձեր հմտությունները
Ամբողջ աշխարհում բազմաթիվ ուսանողներ սովորում են ինֆորմատիկա առարկան առանց Մայքրոսոֆթի ծրագրային փաթեթների (մասնավորապես .NET) օգտագործման: Դա հակասում է ոլորտի արդի պահանջներին, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի զգալի հատված, որպես ծրագրավորման պլատֆորմ, հիմնված է .NET-ի վրա:
”Երևակայության գավաթ” ծրագրային ապահովման մշակման մրցույթը հիանալի հնարավորություն է ընձեռում ուսանողներին կիրառելու իրենց գիտելիքները արդի խնդիրների առաջադրման և համապատասխան ծրագրային ապահովման լուծումների մշակման շուրջ` օգտագործելով .NET-ը:
“Երևակայության գավաթ” մրցույթին մասնակցությունը կօգնի Ձեր կարիերային և կրթությանը
”Երևակայության գավաթ” մրցույթը ոչ միայն լավ հնարավորություն է ցուցադրելու Ձեր տեխնիկական հմտությունները, այլև հմտանալու Մայքրոսոֆթի ծրագրային փաթեթների նոր տարբերակների օգտագործման մեջ, մասնավորապես .NET-ի, որը Ձեզ հնարավորություն կտա վստահաբար դիմելու ցանկացած աշխատանքի: Ի հավելումն, մրցույթի ընթացքում Դուք ձեռք կբերեք այնպիսի հմտություններ, որոնք հնարավորություն կտան հարստացնելու Ձեր պրոֆեսիոնալ ինքնակենսագրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնեսի զարգացման, ինովացիոն մտածելակերպի, արդի խնդիրների առաջադրման և գործնական լուծումների առաջարկման, արդյունավետ թիմային աշխատանքի, գրավոր խոսքի զարգացման, ելույթների պատրաստման և բազմաթիվ այլ բնագավառներում: Արդյունքում Դուք կկարողանաք կիրառել Ձեր նոր հմտությունները ոչ միայն բուհական ծրագրերում, այլ նաև գործնականում` իրական խնդիրների լուծման շուրջ: Այս ամենը կնպաստի ընդլայնելու Ձեր ներկա և երկարաժամկետ հեռանկարները, հնարավորություն կստեղծի հաստատել գործնական կապեր ոլորտի գործարար մասնագետների հետ և խթան կհանդիսանա Ձեր պրոֆեսիոնալ աճին:
Փոփոխություններ և նոր հնարավորություններ Ձեր կյանքում
Հաղթող թիմը հնարավորություն կունենա մասնակցելու համաշխարհային “Երևակայության գավաթ” մրցույթի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա Ավստրալիայում: Անցյալ տարիներին “Երևակայության գավաթ” համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլերը կազմակերպվել են այնպիսի հետաքրքիր քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Վարշավան, Կահիրեն, Փարիզը, Բարսելոնան, Սան-Պաոլոն, Յոկոհաման, Դելին և Սեուլը:
