ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երևակայության գավաթ Հայաստան մրցույթին մասնակցելու համար մինչև 2010 թվականի մայիսի 14-ը.

Ելույթները կներկայացվեն 2010 թվականի մայիսի 20-ին, որից հետո կհայտարարվեն հաղթող թիմերի անունները:

2010-ի թեմաներ

 

Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը”:

 

“Երևակայության գավաթ” մրցույթը շարունակում է խրախուսել ուսանողներին կիրառելու իրենց երևակայությունը, որը կբարելավի տեխնոլոգիաներով հագեցած աշխարհը: ՄԱԿ-ը իր Հազարամյակի մարտահրավերներում շեշտել է արդի աշխարհի ամենահրատապ խնդիրներից մի քանիսը` աղքատության նվազեցումից և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխումից մինչև համընդհանուր առաջնային կրթության ապահովում:

“Երևակայության գավաթը” կոչ է անում ծրագրավորողներին և տեղեկատվական տեխնոլոգների մասնագետներին անդրադառնալ այս մարտահրավերներին և օգտագործել այս Հազարամյակի մարտահրավերները որպես իրենց ներշնչանքի աղբյուր:

“Երևակայության գավաթը” խրախուսում է ուսանողներին օգտագործել իրենց ստեղծագործական հմտությունները, որոնք կփոխեն աշխարհը` օգտագործելով տեխնոլոգիաներ նոր ուղիներ բացահայտելու, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ խնդիրներին: Ամենամեծ նորարարություններից և ընկերություններից մի քանիսը կստեղծվեն հենց այդ ուսանողների կողմից:

 

ՄԱԿ-ի կողմից սահմանված Հազարամյակի մարտահրավերներ

 

ՄԱԿ-ը սահմանել է ներկայիս համաշխարհային հիմնահարցերը` անվանելով դրանք Հազարամյակի մարտահրավերներ: Այս տարվա “Երևակայության գավաթ” մրցույթը առաջարկում է անդրադառնալ այդ մարտահրավերներին` նպատակ ունենալով աշխարհին ներշնչելու համընդհանուր փոփոխության ոգի:

 

Ավելի քան ութ տարի առաջ Հազարամյակի մարտահրավերները ընդունել են աշխարհի 189 երկրներ:

Նրանք իրականացրել են միջազգայնորեն ընդունված մարդկային իրավունքներից այնպիսիք, ինչպիսիք են սովի վերացումը, հիմնական կրթության իրավունքը, առողջության իրավունքը և գալիք սերունդների առջև պատասխանատվության զգացումը: Այժմ մենք գրեթե անցել ենք տրված ժամանակահատվածի կեսից ավելին. որպես Հազարամյակի մարտահրավերների լուծման վերջնաժամկետ ընտրված է 2015 թվականը:

Պատկերացրու աշխարհը, որտեղ աղքատությունը, սովն ու հիվանդությունները ավելի քիչ են, ավելի մեծ է մայրերի և նրանց երեխաների գոյատևման խնդիրը, որտեղ ավելի կիրթ երեխաներ են մեծանում, կանայք հավասար իրավունքներ ունեն և ավելի առողջ շրջակա միջավայր ունենք, աշխարհ որտեղ զարգացած և զարգացող երկրները համագործակցում են այդ ամենի բարելավման համար: Այժմ պատկերացրու, որ դու այդ լուծման մի մասն ես:   

 

Վերացնել ծայրաստիճան սովն ու աղքատությունը

Ապահովել համընդհանուր առաջնային կրթություն

Նպաստել սեռական հավասարությանը և լիազորել կանանց

Նվազեցնել երեխաների մահացությունը

Բարելավել մայրական առողջապահությունը

Պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ

Ապահովել շրջակա միջավայրի կայունությունը 

Զարգացնել համընդհանուր համագործակցությունը զարգացման համար