ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երևակայության գավաթ Հայաստան մրցույթին մասնակցելու համար մինչև 2010 թվականի մայիսի 14-ը.

Ելույթները կներկայացվեն 2010 թվականի մայիսի 20-ին, որից հետո կհայտարարվեն հաղթող թիմերի անունները:

Ինչ է Երևակայության գավաթը

 

“Ես կցանկանայի, որ իմ երիտասարդության տարիներին Երևակայության գավաթ մրցույթ լիներ: Այն հնարավորություն է ընձեռում մարդկանց տեսնել, որ ծրագրային ապահովումը փոխում է աշխարհը”:

-Բիլ Գեյթս
Մայքրոսոֆթ ընկերության հիմնադիր

 

Երևակայության գավաթը Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների վրա հիմնված ամենամյա համաշխարհային մրցույթ է։ Ուսանողները տեխնոլոգիաների միջոցով աշխարհում էական փոփոխություններ անելու ուժ ունեն։

Մեր ապագան երիտասարդների ձեռքերում է, քանի որ նրանց սերտ հարաբերություները տեխնոլոգիաների հետ հնարավորություն են տալիս նրանց երազել և ստեղծել նորարարական լուծումներ։

Երևակայության գավաթը խրախուսում է երիտասարդներին կիրառել իրենց երևակայությունը, ստեղծագործական հմտությունները` առաջարկելով նորարարական տեխնոլոգիական ծրագրեր, որոնք կփոխեն արդի աշխարհը։

Երևակայության գավաթը նորարարություն և ծրագրային ապահովման լուծումներ կառուցելու մասին է, ավելի լավ աշխարհ, ավելի լավ ապագա ստեղծելու։ Տեխնոլոգիան քո փայլուն մտքերը իրական խնդիրների լուծումների վերափոխելու ամենահզոր ուժն է։ Իսկ դա Երևակայության գավաթի հիմնական նպատակն է` օգտագործելով տեխնոլոգիաներ` փոխել աշխարհը: Միասին ամեն ինչ հնարավոր է:

Այժմ ` 8-րդ տարում, Երևակայության գավաթը իսկապես դարձել է համաշխարհային մրցույթ, որը կենտրոնանում է իրական խնդիրների լուծումների փնտրման վրա: Մրցույթը խրախուսում է աշխարհի տաղանդավոր ծրագրային ապահովում մշակողներին, ծրագրավորողներին, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին կենտրոնանալ և գտնել լուծումներ արդի աշխարհում հանդիպող հրատապ խնդիրներին (սովի թեթևացում, աղքատություն, կրթություն, հիվանդության կարգավորում, առողջապահություն, շրջակա միջավայր և այլն):

Ամեն տարի եզրափակիչները անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում։ Անցյալ տարվա համաշխարհային եզրափակիչները ներառում են Կահիրեն/Եգիպտոս(2009),Փարիզը/Ֆրանսիա (2008), Սեուլը/Հարավային Կորեա (2007), Դելի/Հնդկաստան(2006), Յոկոհամա/Ճապոնիա (2005), Սան Պաոլո/Բրազիլիա (2004) և Բարսելոնա/Իսպանիա (2003): “Երևակայության գավաթ” - 2010 համաշխարհային եզրափակիչները կանցկացվեն ամռանը Վարշավայում (Լեհաստան):

Զարգացնելով տեխնոլոգիական նորարարությունները, աշխատելով թիմով և հասկանալով, թե ինչպես ստեղծել կենսունակ բիզնես նախագծեր` անգնահատելի են ուսանողների համար, ովքեր ուզում են հաջող կարիերա ստեղծել արդի աշխարհում: