ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Երևակայության գավաթ Հայաստան մրցույթին մասնակցելու համար մինչև 2010 թվականի մայիսի 14-ը.

Ելույթները կներկայացվեն 2010 թվականի մայիսի 20-ին, որից հետո կհայտարարվեն հաղթող թիմերի անունները:

Ինչպես մասնակցել

 

Մտահղացումը / գաղափարը

Մրցույթի նախորդ 7 տարիների փորձը ցույց է տվել, որ “Երևակայության գավաթ” մրցույթի հաջող թիմ լինելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ունենալ Մայքրոսոֆթ ընկերության կողմից առաջադրված թեմայի լավ մշակված և հստակ լուծում: Այս տարվա միջազգային թեման է “Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը”: Մասնակիցները հնարավորություն ունեն այս թեմայի շուրջ առաջադրելու գլոբալ խնդիրներ (սահմանված ՄԱԿ-ի կողմից որպես Հազարամյակի մարտահրավերներ) և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով գտնելու դրանց լուծումները:

Եթե փորձում եք գտնել որևէ գաղափար, ապա պարզապես մտածեք այն համաշխարհային աղետների մասին, որոնք այժմ գոյություն ունեն մեր աշխարհում: Բազմաթիվ մարդիկ սովամահ են լինում, շատ երկրներում վխտում են մահացու հիվանդությունները, տարրական կրթությունը հասանելի չէ շատ և շատ մարդկանց համար: Բացի այդ, շրջակա միջավայրում տեղի են ունենում չափազանց վտանգավոր երևույթներ և փոփոխություններ, որոնք ազդում են միլիոնավոր մարդկանց վրա և արդյունք են երկրների կողմից վարած քաղաքականության (չնայած մեծ մասը այսօր փորձում են ապահովել տնտեսության կայուն և շրջակա միջավայրի համար անվտանգ զարգացում): Տագնապները բազմաթիվ են, սակայն մենք իրավունք չունենք արհամարհելու դրանք: Իրականում այդ խնդիրների պատասխանները կարելի է գտնել ամենուրեք այն գաղափարների մեջ, որոնք յուրաքանչյուր օր ծնվում են հազարավոր մարդկանց մոտ: Լուծումները կարող են լինել շատ մոտ:

Այս փոքր գաղափարները կարող են մեծ փոփոխությունների հանգեցնել համաշխարհային մակարդակով և ունենալ իրական իմաստ և նշանակություն: Տեխնոլոգիան կարող է լինել այն ուժը, որը այս գաղափարները կդարձնի իրական խնդիրների լուծումներ: Եվ հենց այս է ”Երևականության գավաթ” ամենամյա մրցույթների իմաստը` օգտագործել տեխնոլոգիաները իրական փոփոխություններ իրագործելու նպատակով:

 

Թիմի կազմավորումը և ղեկավարի ընտրությունը

Լավ թիմը պարտադիր չէ, որ բաղկացած լինի չորս փորձառու .NET կոդավորողներից, որոնք մութ սենյակում նստած անդադար աշխատում են C# ծրագրավորման լեզվով: Ո’չ, լավ թիմի անդամները պետք է ունենան և’ եռանդ, և’ ձգտում, և’ տեխնիկական գիտելիքներ, և’ լավ ելույթ ունենալու հմտություններ: Հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է թիմի անդամների միջև ճիշտ բաշխել հետևյալ պարտականությունները`

  • նախագծել կիրառական ծրագրային ապահովման մոդելը, սահմանել դրա գործողության շրջանակը և ապահովել տեխնիկական մասը,
  • իրականացնել, տեստավորել և գործածել արդյունավետ աշխատող կոդ,
  • պատրաստել անթերի, փայլուն ելույթ,
  • պատրաստել ելույթին համարժեք ցուցադրական նյութեր:

Մտահղացումից և գաղափարից դեպի նախագծում և իրականացում

Բավականին բարդ է հստակ ձևակերպել, թե ինչպես ձեր մտահղացումը պարզապես գաղափարից հասցնել իրագործման: Յուրաքանչյուր թիմ և գաղափար տարբեր է այդ առումով: Ստորև ներկայացնում ենք 10 օգտակար խորհուրդներ`


1. Լուծե’ք իրական խնդիր

Գտեք իրական խնդիր և, եթե հնարավոր է, իրական շահառուներ, ովքեր օգուտ կստանան տեխնոլոգիայի միջոցով այդ խնդրի լուծման արդյունքից:

 

2. Ձևակերպե’ք ձեր հիմնական առավելությունը

Երբ ձեր գաղափարը պատրաստ է, գտեք դրան բնորոշ հիմնական առավելությունը առևտրային տեսանկյունից և շեշտը դրեք հենց դրա վրա: Բազմաթիվ թիմեր փորձում են ներկայացնել իրենց առաջադրած գաղափարների մի քանի ֆունկցիոնալ կարողություններ, որոնք իրականում կարող են շեղել տվյալ գաղափարը հիմնական իմաստից:

 

3. Կազմե’ք պլան

Բաշխեք պարտականությունները և պատրաստեք ծրագրի պլան: Հետևելով նախատեսված պլանին` յուրաքանչյուր թիմի անդամ կիմանա, թե որոնք են հաջորդ քայլերը ծրագրի այս կամ այն փուլում:

 

4. Գտե’ք հմուտ ղեկավար դասախոսական կազմից (ցանկալի է, բայց պարտադիր չէ)

Փորձեք ճիշտ կիրառել Ձեր ղեկավարի փորձը գիտահետազոտական աշխատանքի, ծրագրային ապահովման մշակման, դասավանդման և/կամ այլ ոլորտներում: Նա իր գիտելիքներով կարող է օգնել Ձեր գաղափարի կատարելագործմանը և այն ուղղորդել ճիշտ ուղղիով:

 

5. Օգտագործե’ք ծրագրային լավագույն գործիքներ


6. Ունեցե’ք հստակ գրառումներ

Պարբերաբար ընդմիջումներով արխիվացրեք ամբողջ աշխատանքը: Այդ առումով կարելի է նաև պատրաստել ձեր թիմի վեբկայքը, որտեղ կարձանագրվի յուրաքանչյուր կատարված աշխատանքը և դրա միջոցով հնարավոր կլինի հետևել, թէ ինչպես է Ձեր մտահղացումը աստիճանաբար սկսում իրագործվել: Բացի այդ, ավելի հեշտ կլինի հասկանալ և բացատրել, թե ինչու է ընտրվել այս կամ այն նախագծման տարբերակը, եթե նմանատիպ հարց տրվի գնահատողների կողմից:

 

7. Եղե’ք ճկուն

“Երևակայության գավաթ” մրցույթի ծրագրերը պետք է լինեն ճկուն և ժամանակակից: Պետք չէ տեխնիկապես գերհագեցնել Ձեր ծրագրային լուծումը:

 

8. Պատրաստե’ք արդյունավետ ցուցադրական նյութեր

Հաջող մասնակցության կարևորագույն նախապայմաններից է լավ պատրաստված ելույթը կամ պաստառը: Մինչ մրցույթին մասնակցելը, կարդացեք Ձեր ելույթը և ցուցադրեք պաստառը Ձեր ընկերների կամ ուսումնակիցների ներկայությամբ: Լսելով թարմ, նոր մտքեր` դուք կհասկանաք, թե որոնք են ելույթի հիմնական կետերը կամ այն հատվածները, որոնք լիովին պարզ են միայն ձեզ համար, սակայն ոչ նրանց, ովքեր, ի տարբերություն ձեզ, չեն անցկացրել ամիսներ այդ ծրագրի շուրջ:

 

9. Պատրա’ստ եղեք բարդ հարցերի

Կայացնելով ծրագրային և նախագծման օպտիմալ որոշումներ` պատրաստ եղեք հիմնավորելու Ձեր որոշումները և ներկայացնելու հնարավոր այլ տարբերակներ: Նախապատրաստեք Ձեր կարծիքով ամենաբարդ հարցերը և դրանց պատասխանները, որոնք կարող են հնչել մրցույթի ընթացքում: Ունենալով պատրաստ պատասխան օրինակ այն հարցին, թե “ինչո՞ւ եք որոշել X կոմպոնենտը ծրագրավորել հենց նման կերպով” ` Ձեր թիմը հանդես կգա վստահաբար և պրոֆեսիոնալ:

 

10. Մտածե’ք հետագայի մասին

Եթե Դուք հաղթեք տարածաշրջանի եզրափակիչ փուլում և ստանաք հրավերք մասնակցելու համաշխարհային “Երևակայության գավաթ” եզրափակիչ մրցույթին Վարշավայում, ինչպե՞ս կնախապատրաստվեք ձեր հաղթանակը այնտեղ ապահովելու համար:

 

Ելույթի պատրաստում
Մրցույթի եզրափակիչ փուլի համար յուրաքանչյուր թիմ պետք է պատրաստի 10 րոպեանոց ելույթ (power point presentation)` իրենց առաջադրած գաղափարը ներկայացնելու և հիմնավորելու համար: Ելույթի վերջում գնահատող հանձնաժողովը, հարց ու պատասխանի արդյունքում կորոշի, թե որոնք են հաղթող թիմերը:

Ելույթը պետք է վեր հանի այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են`

  • խնդրի նկարագրությունը
  • խնդրի լուծման նկարագրությունը
  • տեխնիկական սխեման
  • կոդի բնութագիրը
  • առաջադրված գաղափարի կիրառումը և զարգացումը գործնականում
  • թիմի անդամները և ղեկավարը

Հինգ օգտակար խորհուրդ` հաջող ելույթ ունենալու համար

 

1. Պատրաստե’ք գրավիչ տեսքով ելույթ

Ձեր ելույթը պետք է կազմված լինի ոչ թե պարզապես տեքստային մասից, այլ հագեցած լինի գրավիչ և համոզիչ ցուցադրական նյութերով:

 

2. Ներկայացրե’ք ձեր լավագույն ելույթը

Չնայած, որ ամբողջ թիմը մասնակցել է ելույթի նախապատրաստմանը, այնուհանդերձ անհրաժեշտ է ճիշտ կազմել ելույթի կառուցվածքը, և նպատակահարմար չէ, եթե թիմի բոլոր անդամները ելույթ ունենան: Շատ ավելի պրոֆեսիոնալ է, երբ թիմի որոշ անդամներ ելույթ են ունենում, իսկ մյուսները համակարգում են ցուցադրումը: Այսպիսով, թիմի անդամների միջև պարտականությունների ճիշտ բաշխումը լավագույնս կներկայացնի ձեր թիմի աշխատանքը, և հնարավորություն կտա յուրաքանչյուր անհատի լավագույնս ցուցաբերելու իր մասնակցությունը:

 

3. Եղե’ք կազմակերպված

Հետևե’ք ժամանակին: Պետք չէ երկարացնել ելույթը, քանի որ հանձնաժողովը նախընտրում է համառոտ և կազմակերպված ելույթներ:

 

4. Պատմե’ք ձեր ելույթի մասին

Կառուցե’ք ձեր ելույթը այնպես, որ հնչի պատմվածքի նման` ունենա սկիզբ, հիմնական մաս և վերջաբան: Չմոռանա’ք սկզբից ներկայացնել ձեր թիմը և ելույթի թեման: Իսկ վերջում պետք է ամփոփել ելույթը և շնորհակալություն հայտնել լսարանին:

 

5. Լա’վ նախապատրաստվեք

Որքան շատ ժամանակ ծախսեք նախապատրաստվելով ելույթին, այնքան ավելի վստահ և պրոֆեսիոնալ կներկայանաք հանձնաժողովի առջև: