Մասնակցության ուղեցույց
«Երևակայության գավաթ» Ծրագրային ապահովման մշակում (Software Design) ուսանողական մրցույթը Հայաստանում անցկացվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից:
Այս տարի մրցույթի շրջանակում առաջարկվում է «Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը» մրցութային թեման` ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված Հազարամյակի մարտահրավերների /աղքատության և համաճարակների հաղթահարում, շրջակա միջավայրի բարելավում, գենդերային խնդիրների լուծում, և այլն/:
Մրցույթին լավագույն ծրագրային լուծումներ ներկայացրած թիմերը կստանան խրախուսական նվերներ և խոշոր դրամական պարգևներ`
1-ին մրցանակ` -,
2-րդ մրցանակ` -,
3-րդ մրցանակ` -:
Միաժամանակ, 1-ին մրցանակ ստացած թիմին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու միջազգային «Երևակայության գավաթ» մրցույթին, որը տեղի կունենա ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում, 2011թ.-ի ամռանը:
Այս ուղեցույցը մանրամասն նկարագրում է, թե ինչ է «Երևակայության գավաթ» Ծրագրային ապահովման մշակում (Software Design) մրցույթը, ինչու մասնակցել մրցույթին, և թե ինչ հարցերի վրա կենտրոնանալ` հաջող ծրագիր ներկայացնելու համար:
Մրցույթի մասնակիցներից կպահանջվի ստեղծել իրական խնդիրների լուծման ծրագրային լուծումներ (ծրագրային ապահովում)` կիրառելով Մայքրոսոֆթի տեխնոլոգիաները և ծրագրերը: Գնահատող հանձնաժողովը մասնակից ուսանողների կողմից կակնկալի ստեղծագործական ունակությունների ու եռանդի դրսևորում, որոնք հանդիսանում են համաշխարհային եզրափակչի մասնակցության անհրաժեշտ պայման:
Պարտադիր պահանջներ
Մասնակիցների պարտադիր պահանջներ
- Թիմը պետք է բաղկացած լինի մինչև 4 հոգուց, որոնցից առնվազն 3-ն ուսանողներ են /բակալավր, մագիստրոս, ասպիրանտ; մեկ թիմի կազմում կարող են լինել տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ/,
- Թիմի բոլոր անդամները պետք է լինեն 16 տարին լրացած,
- Թիմի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ,
- Թիմի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա անգլերենի գերազանց իմացություն,
- Թիմի անդամները չպետք է լինեն Մայքրոսոֆթ ընկերության, Մայքրոսոֆթ Հայաստանի կամ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի աշխատակից,
- Թիմի անդամները չպետք է լինեն Մայքրոսոֆթ ընկերության, Մայքրոսոֆթ Հայաստանի կամ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի աշխատակցի ընտանիքի անդամ:
Տեխնիկական պահանջներ
- Առաջադրած խնդրիները պետք է ուղղված լինեն որևէ սոցիալական հարցի` կապված 2012թ.-ի թեմայի հետ՝ “Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը”,
- Բոլոր փաստաթղթերը և նյութերը պետք է լինեն հայերեն և անգլերեն լեզուներով,
- Անհրաժեշտ է իրականացնել կամ օգտագործել XML Web Service,
- Ծրագիրը պետք է նախագծված լինի Microsoft .NET Framework-ի որևէ տարբերակի համար,
- Ծրագրավորման համար օգտագործել Visual Studio (Express, Standard, Professional կամ Team System).
- Ցանկալի է, որ ծրագիրը ամբողջովին իրականացված լինի և աշխատի:
Թիմի առաջադրած խնդիրը պետք է օգտագործի կամ պարունակի հետևյալ տարրերից որևէ մեկը՝
- Windows 7
- Windows Live SDK
- Windows Mobile տեխնոլոգիաների օգտագործում
- Silverlight
- S + S architecture ծրագրային ապահովման իրականացում` օգտագործելով Azure
- Windows MultiPoint Mouse SDK
Հայտերին ներկայացվող պահանջներ
- Բոլոր հայտերը պետք է լինեն հայերեն և անգլերեն լեզուներով,
- Գաղափարը պետք է ի սկզբանե հանդիսանա թիմի անդամների աշխատանքը,
- Մասնակիցները չունեն որևէ պարտավորվածություն, որը սահմանափակում է նրանց իրավունքն այս մրցույթին ներկայացնել տվյալ գաղափարը:
- Մասնակիցները չունեն որևէ պարտավորվածություն օտարելու տվյալ գաղափարը առանց թիմի մյուս անդամների համաձայնության:
- Հայտում ներկայացված բոլոր նյութերը (ներառյալ երաժշտական նյութերը, տեսանյութերը և պատկերները) պատկանում են մասնակիցներին, կամ վերջիններս ստացել են դրանք կիրառելու իրավունք հեղինակային իրավունքի կամ առևտրային նշանի սեփականատերերից:
- Մինչև 18 տարեկան մասնակիցների ծնողները/խնամակալները պետք է ստորագրեն տվյալ մասնակցին առընչվող բոլոր ներկայացվելիք փաստաթղթերի վրա:
Մրցույթի իրականացման փուլերի նկարագիրը
Աջակցման արշավ /--/
- Մրցույթի մասին հայտարարությունների տարածում ԶԼՄ-ներով:
- Կողմնորոշման դասընթաց դիմորդների համար:
- Անհատական խորհրդատվություն մասնակցել ցանկացողներին:
Դիմորդների նախնական ընտրություն /--/
- Ներկայացված հայցադիմումների հիման վրա լավագույն թիմերի ընտրություն:
Ընտրական փուլ /--/
- Թիմերի գաղափարների ներկայացումների հիման վրա 3 առաջատար թիմերի ընտրություն:
- Մրցանակաբաշխության արարողություն:
Մրցույթի հովանավոր`
