Հաճախակի տրվող հարցեր
Ի՞նչ է Երևակայության գավաթը:
Լինելով Համաշխարհային առաջին երիտասարդական տեխնոլոգիական մրցույթ` Երևակայության գավաթը խրախուսում է երիտասարդներին կիրառել իրենց երևակայությունը, կիրքն ու ստեղծագործելու ունակությունները` առաջարկելով նորարարական տեխնոլոգիական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը: Այժմ` 8-րդ տարում, Երևակայության գավաթը դարձել է համաշխարհային իրադարձություն: 2009 թվականին ավելի քան 300,000 ուսանող 142 երկրներից մասնակցել են Երևակայության գավաթ մրցույթին:
Որո՞նք են “Երևակայության գավաթ” մրցույթի տարբեր մարտահրավերները:
Մրցույթը անցկացվում է 5 տարբեր անվանակարգերով, որոնցից միայն ”Ծրագրային ապահովման մշակում” անվանակարգով մրցույթն է իրականացվում տարածաշրջանային մակարդակով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.imaginecup.com:
Որտե՞ղ և ե՞րբ տեղի կունենան “Երևակայության գավաթ” -2010 համաշխարհային մրցույթի եզրափակիչները:
Համաշխարհային եզրափակիչները տեղի կունենան Լեհաստանում 2010 թվականի ամռանը:
Ինչպե՞ս է Մայքրոսոֆթն ամեն տարի ընտրում համաշխարհային եզրափակիչների անցկացման թեկնածու կազմակերպիչ-քաղաքները:
Յուրաքանչյուր տարի Երևակայության գավաթը անցկացվում է աշխարհով մեկ տարբեր երկրներում: Անցած տարիները ներառել են հետևյալ երկրները` Իսպանիա (2003), Բրազիլիա (2004), Ճապոնիա (2005), Հնդկաստան (2006),Կորեա (2007), Ֆրանսիա (2008) և Եգիպտոս (2009): “Երևակայության գավաթ” - 2010-ը կանցկացվի Լեհաստանում: Գնահատողների հանձնաժողովը, որը կազմված է Մայքրոսոֆթի և մրցույթի ավագներից, որակում է հյուրընկալությամբ հետաքրքրություն ցուցաբերած երկրների հայտերը: Ուշադրության են արժանանում բազմաթիվ գործոններ` ներառյալ հյուրընկալ երկրի հասանելի ռեսուրսները: Այնուամենայնիվ, ընտրության ընթացքը ճշգրտված չէ:
Ինչպե՞ս է ընտրվում գնահատող հանձնաժողովի կազմը և որտեղի՞ց է այն գալիս:
Որպես գնահատող հանձնաժողով հրավիրվում են ամբողջ աշխարհից ոլորտի տարբեր գործընկերներ, ակադեմիական հաստատությունների և հովանավորների ներկայացուցիչներ:
Պարտադի՞ր է արդյոք ուսանող լինեմ, որ մասնակցեմ “Երևակայության գավաթին”:
Այո, Երևակայության գավաթը բաց է 18-ից բարձր ուսանողների առջև, ովքեր սովորում են որևէ ուսումնական հաստատությունում: Սա ներառում է այն ուսանողներին, ովքեր սովորում են մագիստրոսի կամ թեկնածուի աստիճանի համար: Թիմը կարող է բաղկացած լինել տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողներից:
Կարո՞ղ եմ մասնակցել մրցույթին, եթե չեմ հաճախում չորսամյա ուսումնական հաստատություն:
Ցանկացած ուսանող, ով հաճախում է ուսումնական հաստատություն լիարժեք կամ հեռակա, կարող է մասնակցել:
Ինչպե՞ս կարող է Երևակայության գավաթը օգնել իմ կարիերային կամ կրթությանը:
“Երևակայության գավաթ” մրցույթը ոչ միայն լավ հնարավորություն է ցուցադրելու Ձեր տեխնիկական հմտությունները, այլև իսկապես հիանալի տարբերակ է հմտանալ Մայքրոսոֆթի տեխնոլոգիաներին: Այն կօգնի Ձեզ կիրառել Ձեր հմտությունները հավելյալ ծրագրերում և իրական խնդիրների լուծման շուրջ: Այս ամենը կնպաստի ընդլայնելու Ձեր ներկա և երկարաժամկետ հեռանկարները, հնարավորություն կստեղծի հաստատել գործնական կապեր ոլորտի գործարար մասնագետների հետ և խթան կհանդիսանա Ձեր մասնագիտական աճին:
Ի՞նչ է իրենից ներկայացնում “Երևակայության գավաթ” Հայաստան մրցույթը:
Այս տարի արդեն երրորդ անգամ է, որ “Երևակայության գավաթ” “Ծրագրային ապահովման մշակում” մրցույթը անցկացվում է Հայաստանում տարածաշրջանային մակարդակով: Մրցույթի շրջանակում երիտասարդ մասնագետները կմրցեն` մշակելով նորարարական ծրագրային լուծումներ, որոնք պետք է համահունչ լինեն առաջադրված թեմաներին:
Ի՞նչ մրցանակներ են նախատեսված “Երևակայության գավաթ – Հայաստան“ մրցույթի համար:
Լավագույն երեք թիմերին կտրվեն դրամական մրցանակներ, և առաջին տեղ զբաղեցրած թիմը 2010 թվականի հուլիսին կմասնակցի համաշխարհային մրցույթին Վարշավայում (Լեհաստան): Համաշխարհային եզրափակիչ անցած թիմի ճանապարհածախսը և բնակման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան մրցույթի կազմակերպիչները:
Ինչպե՞ս կարող եմ մասնակցել “Երևակայության գավաթ – Հայաստան” մրցույթին:
Մասնակցելու համար պետք է ծանոթանալ մրցույթի կանոնների հետ, լրացնել Software Design մասնակցության հայտը և ուղարկել myimagine@imaginecup.am հասցեով կամ այցելել Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակ` Հայաստան, Երևան, Տերյան փ. 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն:
Կարո՞ղ եմ մասնակցել մրցույթին ինքնուրույն:
Ոչ, “Երևակայության գավաթ - Հայաստան” մրցույթը թիմային է` 2-ից 4 հոգու համար: Պարտադիր չէ, որ թիմը կազմված լինի միայն տեխնիկական ուսանողներից, թիմի անդամներ կարող են լինել նաև ուսանողներ բիզնեսի, արվեստի կամ այլ մասնագիտություններով, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ ծրագրի մեջ նոր գաղափարներով և փորձով:
Արդյոք պարտադի՞ր է, որպեսզի թիմի բոլոր անդամները լինեն նույն ԲՈՒՀ-ից:
Ոչ, նրանք կարող են լինել տարբեր ուսումնական հաստատություններից:
Արդյոք պարտադի՞ր է ունենալ ղեկավար:
Ոչ, դա պարտադիր պայման չէ: