ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Երևակայության գավաթ Հայաստան մրցույթին մասնակցելու համար մինչև 2012 թ.-ի փետրվարի 24-ը.

Երևակայության գավաթ Հայաստան

 

Երևակայության գավաթը Մայքրոսոֆթ տեխնոլոգիաների վրա հիմնված ամենամյա ուսանողական համաշխարհային մրցույթ է, որը խրախուսում է երիտասարդներին կիրառելու իրենց երևակայությունը, կիրքն ու ստեղծագործական ունակությունները` առաջարկելով նորարարական տեխնոլոգիական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ և կարևոր խնդիրների լուծմանը: Մրցույթն անցկացվում է արդեն տաս տարի: Յուրաքանչյուր տարի մրցույթի եզրափակիչ փուլը անցկացվում է տարբեր երկրներում: Անցյալ տարի Երևակայության գավաթ մրցույթին գրանցվել են ավելի քան 358,000 ուսանող շուրջ 183 երկրներից:

Մրցույթը բաղկացած է 5 տարբեր անվանակարգերից , որոնցից Software Design (SD) “Ծրագրային ապահովման մշակում” մրցույթը իրականացվում է տարածաշրջանային մակարդակով: Տարածաշրջանային եզրափակիչ փուլերի հաղթողները հնարավորություն են ստանում մասնակցելու համաշխարհային եզրափակիչ փուլին:

Երևակայության գավաթի “Ծրագրային ապահովման մշակում” անվանակարգով Հայաստանում տարածաշրջանային մրցույթը կազմակերպում են Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Այս տարի, արդեն հինգերորդ անգամ, Հայաստանում Երևակայության գավաթը կանցկացվի տարածաշրջանային մակարդակով: Երկրի շնորհալի երիտասարդ մասնագետները/ուսանողները հնարավորություն կստանան մրցելու միմյանց հետ և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ցուցաբերած հմտությունների շնորհիվ ճանաչում ձեռք կբերեն ոլորտի առաջատարների և դասախոսների կողմից: Տարածաշրջանային մրցույթից հետո “Երևակայության գավաթ – Հայաստան”-ի առաջատար թիմը կմասնակցի Մայքրոսոֆթի Երևակայության գավաթ մրցույթի համաշխարհային եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա 2012 թ. հուլիսին Սիդնեյում (Ավստրալիա):

Մրցույթի շրջանակում տաղանդավոր թիմերը պետք է առաջադրեն արդի խնդիրներ և մշակեն ինովացիոն բնույթի ծրագրային ապահովման լուծումներ` համահունչ առաջադրված թեմային` ”Պատկերացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը”:

Մասնակիցները կմրցեն` առաջարկելով հմուտ տեխնոլոգիական ծրագրեր աշխարհի համընդհանուր պրոբլեմների լուծման համար, որոնք որակավորված են ՄԱԿ-ի կողմից որպես հազարամյակի մարտահրավերներ:

 

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի տաղանդավոր ուսանողներին / երիտասարդ մասնագետներին հնարավորություն ընձեռել `

  • ցուցադրելու և կատարելագործելու իրենց գիտելիքները և հմտությունները իրական խնդիրների շուրջ,
  • կիրառելու իրենց գաղափարները և ստեղծագործական շնորհքը գործնականում ` ներկայացնելով իրական խնդիրներին իրական լուծումներ,
  • մասնակցելու տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտի ապագա զարգացումներին,
  • մասնակցելու դասընթացներին, ձեռք բերելու և օգտագործելու Մայքրոսոֆթ ընկերության առաջատար ծրագրային փաթեթները,
  • կիրառելու իրենց նոր հմտությունները և գիտելիքները ինովացիոն լուծումներ մշակելիս,
  • մասնակցելու և ներկայացնելու Հայաստանը (միջազգային թեմայով մրցույթի շրջանակում) Մայքրոսոֆթի Երևակայության գավաթ միջազգային մրցույթին Սիդնեյում: